11 մարտի 2012 - 17:45 AMT
Հայտնի են դարձել «Սանկտ Պետերբուրգի Միսս Հայկական Մարգարիտ - 2012» գեղեցկության մրցույթի մասնակիցները

Գարնան առաջին օրը հայտնի են դարձել «Նոր Սերունդ» հայկական երիտասարդական կազմակերպության կողմից անցկացվող «Սանկտ Պետերբուրգի Միսս Հայկական Մարգարիտ - 2012» գեղեցկության մրցույթի մասնակիցների անունները: Նրանք են Սիլվա Զեյնալյանը, Ժենիկ Միքայելյանը, Աստղիկ Սողոյանը, Ալիսա Աբալյւանը, Քրիստինա Յարիջանյանը, Ալեքսանդրա Մարգարյանն ու Անուշ Սարգսյանը:

«Սանկտ Պետերբուրգի Միսս Հայկական Մարգարիտ - 2011» Դիանա Ռոստոմյանը մասնակիցների հետ հանդիպմանը կիսվել է իր տպավորություններով, պատմել դժվարությունների մասին, որոնք նրան բերեցին քաղցր հաղթանակը:

Աղջիկներն արդեն սկսել են պատրաստվել պարային համարին, դրան զուգահեռ ընթանում են դեֆիլեի պարապմունքները, իսկ «Նոր Սերնդի» կայքում քվեարկում են «Միսս Ինտերնետի» օգտին: