12 մարտի 2012 - 09:32 AMT
Իսրայելի ՌՕՈՒ Գազայի սեկտորին ավիահարվածների հերթական չափաբաժինն են հասցրել

Իսրայելի ՌՕՈՒ մարտի 11-ին Գազայի սեկտորում պաղեստինյան մարտիկների ենթադրյալ դիրքերին ավիահարվածների հերթական չափաբաժինն են հասցրել: Արդյունքում ընդհանուր առմամբ սպանվել է 15 պաղեստինցի, հաղորդում է BBC-ն:

Իսրայելյան հատուկ ծառայությունները պնդում են, որ մարտի 9-ին երկու երկրների միջև սահմանին հակամարտության վերսկսման պահից ի վեր Իսրայելի ուղղությամբ մոտ 100 հրթիռ է գործարկվել, հաղորդում է ՌԲԿ-ն: