12 մարտի 2012 - 09:46 AMT
ՄԱԿ-ը մտահոգված է. Աշխարհում խմելու ջրի պակաս կա

ՄԱԿ-ի տվյալների համաձայն` ջրային պաշարների հասանելիության խնդիրն այնքան ցավոտ է դարձել, որ դրա լուծման հանդեպ մոտեցումների արմատական վերաիմաստավորում է պահանջում:

Համապատասխան զեկույցը ներկայացվել է նախօրեին Ջրային ռեսուրսների համաշխարհային ֆորումում, որն իր աշխատանքը սկսում է երկուշաբթի օրը Ֆրանսիայի Մարսել քաղաքում:

Զեկույցում մասնավորապես նշվում է, որ Ասիայում ապրում է երկրագնդի բնակչության 60 տոկոսը, որին հասանելի է մոլորակի ջրային ռեսուրսների միայն մեկ երրորդը: Խնդիրը բարդանում է կլիմայի փոփոխություններով, մոլորակի աճող բնակչության սննդամթերքի և հիգիենայի պարագաների պահանջարկի ավելացմամբ: