12 մարտի 2012 - 09:58 AMT
Սիրիական բանակը Իդլիբ գավառում ապստամբների հենակետերի լիկվիդացման օպերացիա է իրականացրել

Սիրիական բանակը Իդլիբ գավառում` Թուրքիայի սահմանի հարևանությամբ, ապստամբների հենակետերի լիկվիդացման օպերացիա է իրականացրել: Ինչպես նշել է «Ալ Վաթան» անկախ սիրիական թերթը, զորքերի առջև խնդիր է դրվել ամենասեղմ ժամկետներում վերականգնել նորմալ կյանքը երկրի հյուսիս-արևմտյան հատվածում, որով անցնում են Սիրիայի ծովափը երկրի տնտեսական մայրաքաղաք Հալեպի հետ կապող ավտոճանապարհները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: