12 մարտի 2012 - 10:07 AMT
Իսրայելը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդից պահանջել է դատապարտել հրթիռային հրաձգությունները

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանի տեղակալ Հայիմ Վաքսմանը Անվտանգության Խորհրդի անդամներից պահանջել է դատապարտել հարավային իսրայելյան քաղաքների ուղղությամբ հրթիռային հրաձգությունները:

«Վերջին օրերի ընթացքում գործարկվել է ավելի քան 150 հրթիռ, ավելի քան մեկ միլիոն քաղաքացի ապրում է մշտական վտանգի մեջ»,- ասել է Վաքսմանը: Իսրայելի ներկայացուցիչն իր գրավոր դիմումում հիշեցրել է, որ Իսրայելի կողմից նման բողոք հղվել էր նաև ավելի վաղ, սակայն ՄԱԿ-ում դրան ոչ մի պատասխան չէր տրվել: