Շարմազանով. Եվրոպայում հասկացել են, որ Ադրբեջանի նավթը հայերի թափած արյունից թանկ չէ12 մարտի 2012 - 11:23 AMT PanARMENIAN.Net - «Եվրոպայում հասկացել են, որ Ադրբեջանի նավթը չի կարող ավելի թանկ լինել, քան անկախության համար թափված հայերի արյունը»,-ասել է պարոն Շարմազանովը: Աշխատանքային այցով Լիտվայում գտնվող` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 8-ին Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատյավիչյուսի հետ: Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա սերտացումը, քննարկել են Հայաստան-Լիտվա փոխգործակցությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին` հայկական կողմն ընդգծել է ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կազմակերպելու եւ իրականացնելու երկրի իշխանությունների կամքը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Լիտվայի դերը` որպես ժողովրդավարական արժեհամակարգի հաստատման փորձառու պետության` նշելով, որ վերջինս կարող է օժանդակել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին` բարեփոխումների ամրագրման ուղղությամբ գործադրվող ջանքերի արդյունավետության մեծացման հարցում: Լիտվայի ԱԳ փոխնախարարը տեղեկացրել է, որ 2013-ին Վիլնյուսում տեղի կունենա ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, նույն թվականին Լիտվան կստանձնի Եվրամիության նախագահությունը: Նա հաստատել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին աջակցելու լիտվական կողմի պատրաստակամությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Էվալդաս Իգնատյավիչյուսը վերահաստատել է Լիտվայի պաշտոնական դիրքորոշումը` հիմնված հակամարտության կարգավորման շուրջ ամրագրված 3 հայտնի սկզբունքների վրա: Հայկական կողմն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |