12 մարտի 2012 - 11:33 AMT
Շախմատի ԵԱ 9-րդ տուրում հաղթանակներ են տարել Մարիա Կուրսովան ու Լիլիթ Գալոյանը

Թուրքական Գազիանթեփում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունը:

Շախմատի ԵԱ 9-րդ տուրում Մարիա Կուրսովան հաղթեց Մարտա Միչնային Գերմանիայից, Լիլիթ Գալոյանը՝ Ելենա Չերեդնիչենկոյին Ուկրաինայից:

Էլինա Դանիելյանը միավորները կիսել է Տրանգ Հոանգի հետ Հունգարիայից, Լիլիթ Մկրտչյանը զիջել է Սալոմե Մելիային Վրաստանից, իսկ Աննա Հայրապետյանը՝ Էզգի Մենզիին Թուրքիայից:

Հայ շախմատիստուհիներից ամենաբարձ տեղում է Էլինա Դանիելյանը, նա 6 միավորով 11-րդ հորիզոնականում է:

Կուրսովան 5,5 միավորով 27-րդ տեղում է:

Մրցաշարն անցնում է շվեյցարական համակարգով` 11 տուրով, ժամանակի վերահսկողությունը` 90+30 և յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Առաջնությունը կավարտվի մարտի 14-ին: