12 մարտի 2012 - 12:11 AMT
Քլինթոնը գտնում է, որ դեռ կարելի է մեղմել լարվածությունն Իրանի ու Արևմուտքի միջև դիվանագիտական ճանապարհով

Դեռ կարելի է մեղմել լարվածությունը Իրանի ու Արևմուտքի միջև, որի պատճառն Իրանի միջուկային ծրագիրն է, դիվանագիտական ճանապարհով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Ըստ նրա, Իրանը պետք է ապացուցի իր միջուկային ծրագրի խաղաղ ուղղվածությունը: «Պաշտոնական Վաշինգտոնը դեռ գերադասում է դիվանագիտական ուղիները Իրանի հարցում ու պնդում է այդ հարցում: Անշուշտ, դիվանագիտության հետ մեկտեղ կկիրառվեն նաև լրջագույն պատժամիջոցներ»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: