12 մարտի 2012 - 13:08 AMT
Կիևը 90 տոկոսով պատրաստ է EURO- 2012-ին

Կիևը 90 տոկոսով պատրաստ է 2012թ Եվրոպայի ֆուտբոլային խաղերի առաջնությանը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում Եվրո-2012-ի նախապատրաստման և անցկացման հարցերով գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Մալյուգան:

Ըստ նրա, հիմնական ենթակառույցային օբյեկտները արդեն պատրաստ են կամ գրեթե պատրաստ: Առաջին պլանում է օպերացիոն բաղկացուցիչը:

Այսպիսով, մնացել է նախապատրաստել միայն կամավորներին, կազմակերպել պաշտոնական ֆան-տարածքը, հյուրընկալող քաղաքի ծրագիրը, ինչպես նաև վերապատրաստել հյուրանոցների անձնակազմը և այլն:

Քաղաքի Կրեշչատիկ փողոցի պաշտոնական ֆան-տարածքը նախատեսված է 100-120 հազար երկրպագուների համար, հայտնում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը: