12 մարտի 2012 - 13:21 AMT
ԱՄՆ Սենատ օրինագիծ է մտցվել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցումն արագացնելու մասին

Ինդիանա նահանգից հանրապետական սենատոր Ռիչարդ Լուգարն ԱՄՆ Սենատ օրինագիծ է մտցրել, որը նախատեսում է ՆԱՏՕ-ի ընդլայնում Վրաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Մակեդոնիայի և Չերնոգորիայի հաշվին: Փաստաթղթի համաձայն, Բարաք Օբաման պետք է «ճանապարհային քարտեզ» ներկայացնի այդ երկրներին ՆԱՏՕ ընդունելու մասին Չիկագայում մայիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Լուգարի խոսքով, ՆԱՏՕ-ի ընդլայնումը «առանցքային բաղադրիչ» է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաև Բալկաններում կայունությունն ամրապնդելու և քաղաքական բարեփոխումների համար: