12 մարտի 2012 - 13:33 AMT
EURO-2012-ին չեն թույլ տա ներկա գտնվել 2,5 հազար բրիտանացի խուլիգանների

EURO-2012 ժամանակ Մեծ Բրիտանիայից Ուկրաինա և Լեհաստան չեն մեկնի գրեթե 2,5 հազար խուլիգաններ, հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը:

Գերատեսչությունը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիյից մեկնել չի կարողանա 2481 մարդ, որոնք ավելի վաղ ձերբակալվել են ինչպես երկրում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս տարբեր ֆուտբոլային խաղերի ժամանակ խախտումներ կատարելու համար: Բրիտանական ՆԳՆ մանրամասնել է, որ «սև ցուցակում» ներառված երկրպագուները կհանձնեն իրենց արտասահմանյան անձնագրերը: Ընդ որում, երկրպագուների թիվը կարող է ավելանալ, հայտնում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը:

Ենթադրվում է, որ երկրպագուների մեկնման հավանական ժամանակահատվածը մայիսի 29-հուլիսի 1 է:

Նախարարությունում ընդգծել են, որ նման միջոցառումները նպաստում են արտերկրում Մեծ Բրիտանիայի իմիջի բարձրացմանը: