12 մարտի 2012 - 13:55 AMT
Հայաստանի ներդրումային մթնոլորտը մեղմացել է, փաստել է ԶԵԱԲ-ը

Զարգացման եվրասիական բանկը դրական է գնահատել միտումները, որոնք կապված են Հայաստանի ներդրումային կլիմայի բարելավման հետ: «Դատում եմ նրաից, որ այժմ գրանցված է հայկական կապիտալում ներառվելու միջազգային գործարքների մեծ քանակություն: Դրանից ելնելով , կարծում եմ, որ ներդրումային մթնոլորտը էապես բարելավվում է»,-մարտի 12-ին Երևանում հայտարարել է ԶԵԱԲ վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան:

Անդրադառնալով միջազգային տնտեսությանն առհասարակ, նա հայտարարել է, որ առայժմ կայունացման որևէ նախանշան չի տեսնում: Այնուամենայնիվ, ԶԵԱԲ -ի նման ինստիտուտները կոչված են գործելու շրջանաձև: Միաժամանակ ԶԵԱԲ գործողություններն ու քաղաքականությունն կախված են բանկի անդամ պետություններում տիրող իրավիճակից: «Եթե մենք էլ բազմաթիվ ֆինանսիստների նման հայտնվենք մի իրավիճակում, երբ չենք կարողանա ներգրավել դրամական միջոցներ, մենք կդիմենք հիմնական բաժնետերերին , կասենք, որպեսզի կապիտալն ավելացնեն մի քանի անգամ»,-մանրամասնել է նա: