12 մարտի 2012 - 14:57 AMT
ՄՊՀ-ում կկայանան գեղարվետսական ընթերցումներ՝ նվիրված Տարաս Շևչենկոյի ծննդյան օրվան

Այսօր Մարիուպոլի պետական համալսարանում կկայանան գեղարվեստական ընթերցումներ՝ նվիրված Տարաս Շևչենկոյի ծնդդյան օրվան: Ինչպես հաղորդել է ՄՊՀ մամլո ծառայությունը, միջոցառումը կազմակերպվել է ուկրաինական բանասիրության ամբիոնի դասախոսների, բանասիրական ֆակուլտետի ուկրաինագիտական ստուդիաների կենտրոնի և «Ուկրաիներն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների կողմից:

Միջոցառման շրջանակներում «Ուկրաիներեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները, հանրակրթական դպրոցների աշակերտներն արտասանելու են Տարաս Շևչենկոյի բանաստեղծություններն ուկրաիներն, ռուսերեն, լեհերն, հայերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, չիներեն, թուրքերեն և այլ լեզուներով:

Ինչպս հաղորդել է Analitika.at.ua-ն, մարտի 9-ին «Ուկրաինայի հայերի միության» ՀԿ-ների համաուկրաինական ասոցիացիայի նախագահ Վիլեն Շատվորյանը մասնակցել է Մեծ Կոբզարի ծննդյան օրվա առիթով կայացած տոնակատարություններին: