Արթուր Բաղդասարյան. Հայաստանն ուժեղացնում է երկրում ՀԱՊԿ գործողությունները

Արթուր Բաղդասարյան. Հայաստանն ուժեղացնում է երկրում ՀԱՊԿ գործողությունները

PanARMENIAN.Net - Հայաստանն ուժեղացնում է երկրում ՀԱՊԿ գործողությունները, մշակում է նոր ռազմավարություն, նոր տեսակետներ, դիտարկում է նոր մոտեցումներ, ինչը թույլ կտա կարևորել ՀԱՊԿ նշանակությունը, այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Բաղդասարյանն ընդգծել է, որ ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում մշակվում են նոր ուղղություններ: «Այս տարի Հայաստանում ՀԱՊԿ շրջանակներում տեղի կունենան ռազմական վարժանքներ, որոնց կմասնակցեն բոլոր 7 անդամ երկրները, և որտեղ Հայաստանը ցույց կտա իր ամբողջ ռազմական պոտենցիալը»,-հայտարարել է ԱԱԽ քարտուղարը:

Բաղդասարյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը ձեռք է բերում գերժամանակակից սպառազինություն` սեփական սահմանները պաշտպանելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---