12 մարտի 2012 - 16:41 AMT
Աֆղանական խորհրդարանը պահանջել է բաց դատ անցկացնել ԱՄՆ բանակի սերժանտի նկատմամբ

Աֆղանական խորհրդարանը պահանջել է բաց դատ անցկացնել ԱՄՆ բանակի սերժանտի նկատմամբ, ով կրակել է 16 խաղաղ աֆղանացիների վրա, հաղորդում է Agence France-Presse-ը: Պատգամավորները պահանջել են մեղավորին դատել Աֆղանստանում և նրա գործած սպանություններն անվանել են «հրեշալի և անմարդկային»:

«Արտասահմանյան զորքերի անտարբերությունը հանգեցրել է նրան, որ մեր ժողովրդի համբերությունը սպառվել է»,- ասվում է աֆղանական խորհրդարանի հայտարարությունում: