Nokia-ն 2012-ին կթողարկի իր առաջին պլանշետը

Nokia-ն 2012-ին կթողարկի իր առաջին պլանշետը

PanARMENIAN.Net - Nokia-ն մտադիր է թողարկել պլանշետային համակարգիչ աշխատող Windows 8 օպերացիոն համակարգով։ Այս մասին հայտնում է DigiTimes-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին։

Ըստ խմբագրության՝ Nokia պլանշետն ունենալու է 10 դյույմ էկրան և երկմիջուկային ARM պրոցեսոր։ Պլանշետի արտադրողն է լինելու Compal Electronics-ը։ Սարքի առաջին խմբաքանակը արտադրվելու է 200 000 օրինակով։

Թե երբ է թողարկվելու պլանշետը, աղբյուրները չեն նշում։ Ըստ հավանականության, Nokia պլանշետի շնորհանդեսը չի կայանա 2012-ի դեկտեմբերից շուտ, ինչը համընկնում է Windows 8-ի վերջնական տարբերակի թողարկման ամսաթվի հետ։

Նշենք, որ 2011-2012 թթ-ին ընկերության մի շարք ներկայացուցիչներ արդեն նշել էին, որ Nokia-ն հետաքրքրված է պլանշետների շուկայով։

Microsoft ընկերությունը 2011-ին Nokia-ի հետ համագործակցության պայմանագիր կնքեց, ըստ որի, Nokia սմարթֆոնների հիմնական օպերացիոն համակարգը լինելու է Windows Phone 7-ը։ Սրանից էլ կարելի է ենթադրել, որ Nokia-ն կրկին կընտրի Microsoft-ին իր պլանշետի ՕՀ-ի համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---