Ռուսաստանի ջավախահայությունը կոչ է անում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրել 5 ջավախքցիների

Ռուսաստանի ջավախահայությունը կոչ է անում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրել 5 ջավախքցիների

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ջավախահայությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի Ազգային ժողովում պատգամավորների թեկնածուների պաշտոնական առաջադրման մեկնարկի հետ կապված: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի միպալատանի խորհրդարանում, որտեղ կա ընդամենը 131 պատգամավորական աթոռ, թեկնածուներն առաջադրվելու են համամասնական և մաժորիտար համակարգերով, 90 պատգամավորներ ընտրվելու են կուսակցական ցուցակներով, 41-ը՝ մաժորիտար համակարգով: Հաշվի առնելով այդ հանգամանքը մենք կոչ ենք անում Հայաստանի ԱԺ-ում պատգամավորների թեկնածու առաջադրել առնվազն 5 ջավախքցիների:

Մենք կարծում ենք, որ այդ թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում պետք է հայտարարեն ջավախքցիներին հուզող հարցերի մասին: Մասնավորապես, դրանք են. Սամցխե-Ջավախք-Ցալկայում բնակվող հայազգի բնակիչների համար երկրորդ քաղաքացիության հեշտացված ստանալը, Սամցխե-Ջավախք-Ցալկայում կայունության, ազգամիջյան խաղաղության և համաձայնության ձեռքբերումը և պահպանումը, ազգային մշակույթի և հայոց լեզվի զարգացմանն աջակցելը և այլն»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---