«Նոր ալիք 2012» մրցույթն ամեն դեպքում տեղի կունենա Յուրմալայում

«Նոր ալիք 2012» մրցույթն ամեն դեպքում տեղի կունենա Յուրմալայում

PanARMENIAN.Net - Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթի կազմակերպիչները և Յուրմալայի քաղաքային դուման մեկ տարով պայմանագիր կկնքեն այդ քաղաքում փառատոնն անցկացնելու մասին: Այդ մասին այսօր Յուրմալայում կայացած հատուկ մամլո ասուլիսում հայտարարել է փառատոնի ժյուրիի համանախագահ Իգոր Կրուտոյը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Կրուտոյի խոսքով, փառատոնի կազմակերպիչներն առաջարկներ են ստացել մրցույթը Սան Ռեմոյում, Մոնտե Կառլոյում, Քիշնևում և այլ քաղաքներում անցկացնելու վերաբերյալ, սակայն նախօրեին երեկոյան կողմերը հանգել են համաձայնության «Նոր ալիքը» Յուրմալայում անցկացնելու մասին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---