Իրանում արգելել են «Ամուսնալուծություն» ֆիլմի օսկարակիր ռեժիսորին հանդիսավոր արարողություն կազմակերպել

Իրանում արգելել են «Ամուսնալուծություն» ֆիլմի օսկարակիր ռեժիսորին հանդիսավոր արարողություն կազմակերպել

PanARMENIAN.Net - Իրանական իշխանությունները թույլ չեն տվել ռեժիսոր Ասգար Ֆարհադիին, ով «Օսկար» է նվաճել «Ամուսնալուծություն» ֆիլմի համար, հանդիսավոր արարողություն կազմակերպել Թեհրանում, գրում է svobodanews.ru-ն:

Իրանական պետական կինեմատոգրաֆիական գերատեսչությունները չեն տրամադրել նման դեպքերում անհրաժեշտ պաշտոնական թույլտվություն:

Այս ֆիլմն առաջացրել է իրանական պահպանողականների դժգոհությունը, կապված նրա հետ, որ դրանում ցուցադրվել են իրանական հասարակության խնդիրները, կանանց իրավունքների անհավասարությունը և երկրից արտագաղթելու շատ բնակիչների ցանկությունը:

Այնուամենայնիվ, պաշտոնական Թեհրանը ողջունել է «Օսկարի» արժանանալը` որպես «հաղթանակ» իսրայելցի ռեժիսորի ֆիլմի նկատմամբ, ով նույնպես հավակնում էր այդ պարգևին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---