13 մարտի 2012 - 09:53 AMT
Սերգեյ Լավրով. Ռուսաստանը միայնակ չի կարողանա լուծել սիրիական ճգնաժամը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում իրադրության կարգավորման մեխանիզմի ստեղծման համար ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բոլոր անդամ երկրները պետք է հաղթահարեն բոլոր տարաձայնությունները, սակայն դա անելը շատ դժվար է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մինչև մենք չհաղթահարենք բոլոր տարաձայնությունները, կարգավորման մեխանիզմը չի աշխատի»,- ասել է Լավրովը ճեպազրույցում` անգլերեն պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա նշել է, որ Մոսկվան պարբերաբար կապ է հաստատում սիրիական կառավարության հետ և «համառորեն» կոչ է անում կարգավորել իրադրությունը: