13 մարտի 2012 - 09:57 AMT
Իսրայելն ու Գազայի մարտիկները քառօրյա փոխադարձ հրթիռային գնդակոծություններից հետո հրադադար են կնքել

Իսրայելն ու Գազայի սեկտորում կայանած պաղեստինյան մարտիկները հրադադարի մասին պայմանագիր են կնքել քառօրյա փոխադարձ հրթիռային դաժան գնդակոծություններից հետո: Այդ մասին հայտնել են եգիպտական իշխանությունների ներկայացուցիչները, ովքեր բանակցությունների ժամանակ հանդես էին գալիս որպես միջնորդներ:

Իսրայելի ներկայացուցիչներն ու պաղեստինյան մարտիկները չեն մեկնաբանում հրադադարի մասին լուրերը:

Սկսած ուրբաթ օրվանից Գազայի սեկտորի իսրայելյան գնդակոծությունների զոհն են դարձել 25 պաղեստինցիներ: 35 իսրայելցիներ վիրավորվել են պաղեստինցիների հրթիռային գնդակոծություններից արդյունքում