Ամերիկյան սենատորներն առաջարկում են խզել Ռուսաստանի հետ ռազմական գործարքը Սիրիայի պատճառով

Ամերիկյան սենատորներն առաջարկում են խզել Ռուսաստանի հետ ռազմական գործարքը Սիրիայի պատճառով

PanARMENIAN.Net - Մի խումբ ամերիկյան սենատորներ Պենտագոն են դիմել Աֆղանստանի համար ռուսական ուղղաթիռների գնման վերաբերյալ Ռոսօբորոնէքսպորտի հետ կնքված գործարքը խզելու առաջարկով ՌԴ կողմից Սիրիային զենքի շարունակական մատակարարման պատճառով: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:

Դիմումի հեղինակներն իրենց դժգոհությունն են հայտնել այն փաստի առթիվ, որ կնքված գործարքների գումարները ստանում է «մի կազմակերպություն, որը, ըստ էության, հանցակից է չարագործություններին Սիրիայում»` նկատի ունենալով Բաշար Ասադի կառավարությանը զենքի մատակարարման վերաբերյալ Ռոսօբորոնէքսպորտի գործող պայմանագրերը:

Սենատորների կարծիքով` ամերիկյան հարկատուները, ում հաշվին փաստացիորեն վճարվում է ուղղաթիռների դիմաց, չպետք է «այնպիսի դրության մեջ հայտնվեն, երբ նրանք անուղղակիորեն ֆինանսավորում են Սիրիայի քաղաքացիների զանգվածային սպանությունները»:

Ընդհանուր առմամբ դիմումի տակ ստորագրել են 17 ամերիկյան սենատորներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---