13 մարտի 2012 - 10:19 AMT
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել խոշոր իրանական բանկի հանդեպ

Ճապոնիան այսօր որոշում է ընդունել Իրանի վրա տնտեսական ճնշումն ուժեղացնելու նպատակով այդ երկրի հերթական խոշոր բանկի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին, հաղորդել է Ճապոնիայի արտգործնախարար Կոիտիրո Գեմբան:

«Մենք որոշել ենք սառեցնել Ճապոնիայում չափերով Իրանի երրորդ բանկի` «Թեջերաթի» ակտիվները,- ընդգծել է Գեմբան:- Մենք գիտակցում ենք, որ նման պատժամիջոցների ներմուծումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ մեր երկրի տնտեսության վրա, սակայն դա անհրաժեշտ ենք համարում իրանական հիմնահարցի վերաբերյալ միջազգային համագործակցության գործում», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: