13 մարտի 2012 - 10:29 AMT
Էլինա Դանիելյանը շախմատի կանանց ԵԱ-ում բարձրացել է 8-րդ տեղը

Թուրքական Գազիանթեփ քաղաքում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 10-րդ տուրում Էլինա Դանիելյանը սև ֆիգուրներով հաղթել է Մելիա Սալոմեին (Վրաստան), Լիլիթ Մկրտչյանը առավելության է հասել գերմանուհի Զոյա Սչլեյնինգի, իսկ Աննա Հայրապետյանը` Էմել Քայուի (Թուրքիա) հանդեպ:

Մարիա Կուրսովան կիսել է միավորները Նատալյա Ժուկովայի (Ուկրաինա) հետ, իսկ Լիլիթ Գալոյանը` Թուրքան Մամեդյարովայի (Ադրբեջան):

10 տուրերից հետո Դանիելյանը 7 միավորով 8-րդ տեղն է բարձրացել, Լիլիթ Մկրտչյանը` 24-րդ: Մրցաշարի առաջատարը 8,5 միավորով Աննա Մուզիչուկն է (Սլովենիա):

Մարտի 13-ին կկայանա անհատական առաջնության վերջին` 11-րդ տուրը:

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական համակարգով` 11 տուրով, ժամանակի վերահսկողությունը` 90+30 և յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Առաջնությունը կավարտվի մարտի 14-ին, մարտի 8-ին շախմատիստուհիները հանգստանում էին: