13 մարտի 2012 - 11:17 AMT
Թուրքիայում ազատ են արձակվել «Էրգենեկոնի» գործով անցնող չորս լրագրողները

Թուրքիայում ազատ են արձակվել «Էրգենեկոնի» գործով անցնող չորս լրագրողներ, որոնք մեղսակից են պետական հեղաշրջման նախապատրաստմանը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Դատարանը որոշել է ազատ արձակել նրանց, քանի որ նրանք բավական երկար են մնացել ազատազրկման մեջ ու հազիվ թե կարողանան խանգարել գործի հետաքննությանը:

2011թ. մարտի սկզբին ձերբակալված լրագրողները մեկ տարուց ավելի անցկացրեցին բանտում: Իշխանությունները ենթադրում են, որ մասնակցել են «Էրգենեկոն» ընդհատակյա ազգայնական կազմակերպության գործունեությանը, որը մտադիր էր պաշտոնանկ անել Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Էրգենեկոնի» գործը սկսվեց զինվորականների ու ընդդիմադիր պաշտոնյաների ձերբակալություններից 2008թ. ամռանը:

Իշխանությունները կարծում են, որ լրագրողները «Էրգենեկոնի» հայացքները տարածում էին ԶԼՄ-ների միջոցով: Դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 18-ին: Բոլոր լրագրողները ժխտում են իրենց մեղքը և պնդում են, որ գործը քաղաքական աստառ ունի, հայտնում է Լենտա.ռու-ն: