13 մարտի 2012 - 11:28 AMT
Եվրոպայի 2012թ. առաջնության ուժեղագույն թիմերը կստանան 160 մեդալ` 40-ական յուրաքանչյուր հավաքածուի մեջ

Եվրոպայի 2012թ. առաջնության ուժեղագույն թիմերը կստանան 160 մեդալ` 40-ական յուրաքանչյուր հավաքածուի մեջ:

Վարշավայում սեմինարի ժամանակ, որին մասնակցում էին EURO-2012-ի մասնակից ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները, ՈՒԵՖԱ-ի օպերացիոն տնօրեն Մարտին Կալլենը հաղորդել է, որ առաջնության մրցանակակիր յուրաքանչյուր հավաքական 40 մեդալներից բաղկացած հավաքածու կստանա:

«Եվրոպայի չեմպիոնը 40 ոսկե մեդալ կստանա: Նույնքան արծաթե մեդալ է պատրաստվել երկրորդ մրցանակակրի, ինչպես նաև բրոնզե մեդալակիրների համար, որոնք դուրս կմնան կիսաեզրափակչի փուլում: Հուշանվերներ կստանան նաև որոշիչ հանդիպումները սպասարկող մրցավարները: Թանկարժեք մրցանակների շնորհանդես ծրագրված չէ»,- ասել է Կալլենը, հաղորդում է «Ուկրաինա» լրատվական կենտրոնը:

Գնահատելով պատրաստականությունը մրցաշարին` Կալլենը նշել է հսկայական առաջընթացը Ուկրաինայի և Լեհաստանի ենթակառուցվածքներում. «Բացի հոյակապ մարզադաշտերի նախապատրաստումից ես կնշեմ այն հսկայական աշխատանքը, որը կատարել են Եվրոպայի առաջնությունն ընդունող երկրները: Կարճ ժամանակամիջոցում Ուկրաինային և Լեհաստանին հաջողվել է կարգավորել հյուրանոցային բիզնեսը, պատրաստել ճանապարհները, կառուցել օդանավակայաններ»: