13 մարտի 2012 - 11:45 AMT
«Ռոսկոսմոսը» մտադիր է Մարսում կայաններ ստեղծել մինչ 2030թ.

Մինչ 2030թ. տիեզերագնացության ռազմավարության նախագիծը նախատեսում է հետազոտական կայանների ստեղծում Մարսում, ռուսաստանցիների վայրէջքը Լուսնի վրա, Վեներայի և Յուպիտերի խորացված ուսումնասիրություն և Տիեզերքի գծով խորհրդի ստեղծում նախագահին կից: Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով թերթի տնօրինության տակ գտնվող փաստաթղթին:

Ավելի շուտ հաղորդվել է, որ փաստաթուղթը ներկայացվել է ՌԴ կառավարություն: «Ռոսկոսմոսի» ղեկավար Վլադիմիր Պոպովկինը հայտարարել է, որ նոր ռազմավարության ֆինանսավորումը մինչև 2030թ. կարող է կազմել 150-200 մլրդ ռուբլի տարեկան:

Ինչպես գրում է թերթը, ռազմավարության նպատակն է ապահովել համաշխարհային մակարդակի տիեզերագնացություն և Ռուսաստանի ամրագրումը առաջատար համաշխարհային տերությունների եռյակում:

«Օտարերկրյա գործընկերների հետ համադրությամբ «Ռոսկոսմոսը» ցանկանում է Մարսում երկարակյաց հետազոտական կայանների ցանց ծավալել»,-գրում է պարբերականը:

Մինչ 2030թ. նախատեսվում է թռիչք դեպի Լուսին՝ տիեզերագնացների վայրէջքով, ինչպես նաև մերձմոլորակային տարածքի աղտոտվածության նվազեցում:

«Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանի դերը համաշխարհային տիեզերական շուկայում հարկավոր է հասցնել 10 տոկոսի»,-գրում է պարբերականը: