Նյու Յորքի Robin Rice ցուցասրահում բացվելու է Հայկ Քոչարյանի անհատական ցուցահանդեսը

Նյու Յորքի Robin Rice ցուցասրահում բացվելու է Հայկ Քոչարյանի անհատական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Նյու Յորքի Robin Rice ցուցասրահում մարտի 14-ին բացվելու է լուսանկարիչ Հայկ Քոչարյանի անհատական ցուցահանդեսը:

Քոչարյանի աշխատանքներում հիմնական թեման բնությունն է` անտառ, գետեր կամ քաղաքի փողոցներ: Ինչպես հայտնում է ցուցասրահի պաշտոնական կայքը, ցուցահանդեսն արտացոլում է մարդու ճանապարհորդությունը սիրո փնտրտուքում, հիշողության և հույսի մեջ: Լուսանկարներում պատկերված են տեսարաններ տարբեր վայրերից` ԱՄՆ-ից մինչև Հնդկաստան և Եթովպիա: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև ապրիլի 29-ը:

Հայկ Քոչարյանը ծնվել է Հայաստանում, Նյու Յորքում ապրում է 1993 թ-ից: Սովորել է Բրուքլիննի համալսարանում, ցուցադրվել է բազմաթիվ պատկերասրահներում:

Անդամակցում է բազմաթիվ հասարակական կազմակերպություններին: Նա նաև կինոռեժիսոր է, նկարահանել է 6 կարճամետրաժ ֆիլմ, նրա «Չարլի» ֆիլմն հաղթել է WNET Reel 13 Shorts մրցույթում: Նա նաև երգահան է, և այս ամառ թողարկվելու է նրա «Մանկական ալբոմը»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---