13 մարտի 2012 - 12:40 AMT
Իրանի դեսպան. Արաբական երկրները դավաճանեցին Սիրիային

Մոսկվայում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին գտնում է, որ արաբական երկրները դավաճանեցին Սիրիային: Այդ մասին դիվանագետը գրել է իր բլոգում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Մինչ կյանքից հետ մնացած արաբական առաջնորդները զբաղված են Սիրիայի դեմ գործ մոգոնելով, Գազայում Իսրայելի ուժերի ռմբակոծությունների արդյունքում 21 պաղեստինցի է սպանվել, վիրավորվել են տասնյակ կանայք և երեխաներ,- գրում է դեսպանը:- Կույր և խուլ արաբական առաջնորդները Իսրայելի հանցակիցներն են, նրանք օժանդակում են վերջինիս իրենց լռությամբ»: