13 մարտի 2012 - 13:38 AMT
16 խաղաղ աֆղանցիների սպանած ամերիկացի սերժանտին կարող են մահապատժի ենթարկել

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարել է, որ 16 խաղաղ աֆղանացիների սպանած ամերիկացուն կարող են մահապատժի ենթարկել, հաղորդում է BBC-ն: Սերժանտի գործողություններից, ում անունը չի հաղորդվում, մահացել է 16 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ, ևս 30 բնակիչներ վիրավորվել են:

Հիմա սերժանտը կալանքի տակ է գտնվում Քանդահարում ՝ ԱՄՆ ռազմական բազայում: Նրան կարող են մահապատժի ենթարկել, հաղորդում է «Պոլիտ.ռու»-ն: Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե կարող է արդյոք մարդասպանը ենթարկվել մահապատժի, ԱՄՆ պաշտպանության նախարարն ասել է. «Իմ կարծիքով, ստեղծված իրավիճակում կարող է դիտարկվել նման պատիժ»: