Կառավարությունում քննարկել են մարզերում նորագույն տեխնոլոգիաներով պտղատու այգիների հիմնման հարցերը

Կառավարությունում քննարկել են մարզերում նորագույն տեխնոլոգիաներով պտղատու այգիների հիմնման հարցերը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի նիստը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը

Անցնելով օրակարագային հարցերին՝ խորհուրդը քննարկել և հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2012 թ. տարեկան աշխատանքային բյուջեն:Միջոցներն ուղղվելու են Տավուշի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում նորագույն տեխնոլոգիաներով պտղատու այգիների հիմնմանը, ինչպես նաև գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը:

Մեկ այլ հարցով խորհուրդը հաստատել է 2012 և 2013 թթ. ընթացքում «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակում ընդգրկվող համայնքների ցանկը:

Այնուհետև քննարկվել և հաստատվել են «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կատարված` «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի 2010 թ. աուդիտիհաշվետվությունը և «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի` 2011-2015 թթ. «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի հետ հաշվեստուգման իրականացման ուղղակի պայմանագրի կնքման առաջարկը:

Հավանության են արժանացել նաև 2012 թ. շինարարական աշխատանքների իրականացման նպատակով վերանայված մրցութային փաստաթղթերի փաթեթի և «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակում նախագծանախահաշվային, տեխնիկական հսկողության և այլ փաստաթղթերի առաջարկների ներկայացման հրավերի օրինակելի ձևերը:

Նիստում որոշվել է «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի միջոցներով պատվիրված և մշակված նախագծերն օգտագործել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---