Ռ. Սաֆրաստյան. Հայ-իրանական հարաբերությունները ցույց տվեցին, որ կարելի է գործակցել նաև ճգնաժամային իրավիճակներում

Ռ. Սաֆրաստյան. Հայ-իրանական հարաբերությունները ցույց տվեցին, որ կարելի է գործակցել նաև ճգնաժամային իրավիճակներում

PanARMENIAN.Net - Հայ-իրանական հարաբերությունների 20-ամյակին նվիրված համաժողովում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ կողմերը հարաբերություններում երկու կարևոր նպատակ ունեն:

«Առաջին հերթին, որոշել երկու պետությունների միջև 20 տարվա ընթացքում ձևավորված փոխհարաբերությունների հիմքերը, երկրորդ, որոշել այս ուղղությամբ հետագա գործողությունները»,- հայտարարել է Սաֆրաստյանը:

Թուրքագետը նշել է, որ Իրանը և Հայաստանը գտնվում են շատ սերտ բարեկամական հարաբերություններում, պետությունները համագործակցում են տարբեր ոլորտներում և բարձր մակարդակում:

«Հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ապացուցել են, որ կարելի է համագործակցել նաև ճգնաժամային իրավիճակներում»,- ասել է Սաֆրաստյանը: Նա նաև ոչ պատահական է համարել այն փաստը, որ Իրանի դեսպանը շքանշաններ է հանձնել Հայաստանի երկու քաղաքացիներին, ինչը, նրա կարծիքով, կրկին ապացուցում է հայ-իրանական հարաբերությունների դինամիկան:

Համաժողովի ընթացքում Իրանում Հայաստանի դեսպան Վահան Բայբուրդյանին և գրականագետ Արմանուշ Կոզմոյանին շքանշաններ և պատվոգրեր են հանձնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման մեջ մեծ ավանդի համար:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---