Լոնդոնի Օլիմպիական խաղերի ընթացքում Միշել Օբաման կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը

Լոնդոնի Օլիմպիական խաղերի ընթացքում Միշել Օբաման կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը` 2012թ հուլիսի 27-ին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի բացման արարողության ընթացքում:

Բարաք Օբամայի կինը կշարունակի յուրօրինակ ավանդույթը, որը հիմնադրել են նրա նախորդները: Հիլլարի Քլինթոնը գլխավորել է ԱՄՆ պատվիրակությունը 1994թ Լիլլեհամմերի ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում, իսկ Լորա Բուշը`2006թ Թուրինի Սպիտակ Օլիմպիադայի պատվիրակությունը:

Ամառային Օլիմպիական խաղերը կկայանան բրիտանական մայրաքաղաքում հուլիսի 27-օգոստոսի 12:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---