Սիրիայի իշխանությունները հայտարարել են Իդլիբը գրավելու մասին

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Սիրիայի կառավարական զորքերը գրավել են Իդլիբ քաղաքը, որը համանուն գավառի մայրաքաղաքն է, հայտնում է Associated Press-ը, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Ապստամբների կողմից վերահսկվող քաղաքի գրոհը սկսվել էր երեք օր առաջ: Սպանվածների և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Այդ տեղեկատվությունը հաստատել կամ հերքել անհնար է, քանի որ Իդլիբի հետ կապ չկա: Եթե տեղեկությունը հաստատվի, դա վերջին երկու շաբաթում կառավարական զորքերի երկրորդ զգալի հաջողությունը կլինի Հոմսի գրավումից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---