Աֆղանստանում թալիբները կրակ են բացել կառավարական պատվիրակության վրա

Աֆղանստանում թալիբները կրակ են բացել կառավարական պատվիրակության վրա

PanARMENIAN.Net - Թալիբները կրակ են բացել կառավարական պատվիրակության վրա, որն այցելել էր աֆղանական Քանդահար շրջանի գյուղերից մեկը, որտեղ ամերիկացի զինծառայողները գնդակահարել էին 16 խաղաղ բնակիչների: Հարձակման արդյունքում մեկ մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են, պատվիրակությունը շտապ վերադարձել է քաղաք:

Ավելի վաղ թալիբները խոստացել էին վրեժ լուծել ամերիկացիների կողմից գնդակահարված բնակիչների համար: Իսկ Ջալալաբադ քաղաքում հարյուրավոր աֆղաններ դուրս են եկել ցույցի` անիծելով ամերիկացիներին և պահանջելով մարդասպաններին հանձնել հասարակության դատին: «Մահ Ամերիկային, մահ Օբամային»,-գոռում էին նրանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---