
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մարտի 13-ին հրամանագիր է ստորագրել` 2012թ մայիսի 7-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր նշանակելու մասին, հաղորդվում է երկրի Ազգային խորհրդի կայքում:
Ընտրություններն առաջին անգամ տեղի կունենան ըստ 2012թ փետրվարի 27-ին հանրաքվեի արդյունքում ընդունված նոր սահմանադրության: Նոր կանոնների համաձայն, պատգամավոր կարող են դառնալ երկրում օրենքով գործող բոլոր կուսակցությունների անդամները, այլ ոչ միայն իշխող «Բաասի»:
Ընդդիմադիրները, որոնք փորձում են հասնել նախագահի հրաժարականին, նոր սահմանադրությունը համարում են ոչ լեգիտիմ, ուստի նրանց մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին քիչ հավանական է:
Սիրիայում արդեն մեկ տարի տևող հակամարտության ընթացքում սպանվել է առնվազն 8 հազար մարդ: