Հաջորդ տարի Ռումինիայում անցկացվելու է հայ հնատիպ գրքի ցուցահանդես

Հաջորդ տարի Ռումինիայում անցկացվելու է հայ հնատիպ գրքի ցուցահանդես

PanARMENIAN.Net - 2013 թ. Ռումինիայում կազմակերպվելու է հայ հնատիպ գրքի ցուցահանդես: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին և ներկայացրել տարվա կարևորագույն մշակութային ծրագրերը:

Ցուցահանդեսն իրականանալու է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Բացի դրանից Պողոսյանն անդրադարձել է Երևանում ապրիլի 21-23-ը անցկացվող «Հայ գրքի «ArmBookExpo» ցուցահանդեսին Հայաստանի ու հայերի մասին գրականությամբ ռումինական հրատարակչությունների մասնակցությանը, ինչպես նաև` աշնանը նախատեսվող աշխարհի տպագիր առաջին գրքերի ցուցահանդեսին, ի թիվս այլ երկրների, ռումինական առաջին տպագիր նմուշի ներկայացմանը:

Կողմերը հանդիպման ընթացքում անդրադարձան նաև այս տարի Ռումինիայում անցկացվող միջազգային գիտաժողովին` նվիրված տեղի հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը, այդ ժառանգության համատեղ ուսումնասիրմանն ու գիտական գնա¬հատմանը: Քննարկվեց նաև Երևանում այս տարի նախատեսվող ռումինահայ նկարիչ Միկլոշ Յակոբովիչի անհատական ցուցահանդեսի կազմակերպական խնդիրները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---