Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի մարտի 24-ին և կավարտվի 2013թ. մայիսի 18-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի մարտի 24-ին և կավարտվի 2013թ. մայիսի 18-ին

PanARMENIAN.Net - ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով հաստատվել են 2012-2013թթ. Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերը, ինչպես նաև 2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումների խաղացանկը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցեն հետևյալ ֆուտբոլային թիմերը` «Ուլիս», «Փյունիկ», «Գանձասար», «Բանանց», «Միկա», «Իմպուլս», «Շիրակ» և «Արարատ»: Առաջնությունը կանցկացվի վեց շրջանով: Այն կմեկնարկի 2012թ. մարտի 24-ին և կավարտվի 2013թ. մայիսի 18-ին:

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը կանցկացվի չորս շրջանով: Մրցաշարի մասնակիցներն են` «Շենգավիթ», «Միկա-2», «Փյունիկ-2», «Շիրակ-2», «Գանձասար-2», «Իմպուլս-2», «Բանանց-2», «Արարատ-2», «Ալաշկերտ» և «Կինգ դելյուքս» թիմերը: Մեկնարկը կտրվի 2012թ. ապրիլի 10-ին: Վերջին տուրի հանդիպումները նախատեսված է անցկացնել 2013թ. մայիսի 13-ին:

2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումները կմեկնարկեն մարտի 17-ին:

Եզրափակիչը կկայանա ապրիլի 29-ին, PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---