Վրացի սահմանապահները բռնել են վրացական սահմանն անօրեն հատած Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների

Վրացի սահմանապահները բռնել են վրացական սահմանն անօրեն հատած Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների

PanARMENIAN.Net - Վրաստանի սահմանապահները ձերբակալել են Հայաստանի քաղաքացու և Ադրբեջանի քաղաքացուհու սահմանը հատելու ռեժիմը խախտելու համար: Ինչպես հաղորդում է Գրուզիա-Online-ը, վրացի սահմանապահները ձերբակալել են Հայաստանի քաղաքացուն Կարմիր կամուրջի շրջանում հայ-վրացական սահմանն անօրինական կերպով անցնելու ժամանակ:

Արմեն Բարսեղյանը փորձել է սահմանը հատել չթույլատրված տեղում և ձերբակալվել է ոստիկանական ջոկատի կողմից: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

Ադրբեջանի քաղաքացուհի Գյուլնազ Բադիրովան ձերբակալվել է Կարմիր կամուրջի շրջանում՝ Չանարի հատվածում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---