Բարաք Օբաման հրամայել է Պենտագոնին մանրամասնորեն հետաքննել խաղաղ աֆղանների գնդակահարության գործը

Բարաք Օբաման հրամայել է Պենտագոնին մանրամասնորեն հետաքննել խաղաղ աֆղանների գնդակահարության գործը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամայել է Պենտագոնին մանրամասնորեն հետաքննել Կանդագարի միջադեպը, որտեղ ամերիկացի զինծառայողը գնդակահարել է մի քանի խաղաղ աֆղանների, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարությանը հետաքննություն անցկացնել և բացահայտել բոլոր նրանց, ովքեր մեղավոր են տեղի ունեցածում »,-հայտարարել է ԱՄՆ նախագահը` երեքշաբթի ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Ըստ նրա, ԱՄՆ այս միջադեպին լրջորեն է վերաբերում:

Օբաման ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ ծրագրում է Աֆղանստանից դուրս բերել իր զորքը մինչև 2014թ ավարտը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---