14 մարտի 2012 - 09:17 AMT
Լևոն Ջուլֆալակյան. Ես գոհ եմ Պատրիկեևի ելույթից` անկախ նվաճված մեդալից

Բելգրադում հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականը` օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ, երեք մեդալ է նվաճել և թիմային ցուցանիշով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: Եվրոպայի չեմպիոն է դարձել Արթուր Ալեքսանյանը, իսկ Արսեն Ջուլֆալակյանը և Յուրի Պատրիկեևը նվաճել են բրոնզե մեդալներ:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Ջուլֆալակյանն ասել է, որ իր մարզիկը և որդին` Արսեն Ջուլֆալակյանը, լավ մարզավիճակում էր և գեղեցիկ մենամարտեր է ներկայացրել: «Միակ պարտությունը նա կրել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ռոման Վլասովից: Սակայն կարող եմ ասել, որ այս մենամարտում Արսենը շատ ավելի լավ տեսք ուներ, թեև տակտիկական սխալ է թույլ տվել, ինչը և որոշիչ դեր է խաղացել»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:

Ջուլֆալակյանը գոհ է Պատրիկեևի ելույթից` անկախ նվաճված մեդալից: «Նա զիջել է թուրք ըմբիշ Ռիզա Կայալպին, ով երիտասարդ և առաջադեմ մարզիկ է»,-ընդգծել է մարզիչը: