14 մարտի 2012 - 09:34 AMT
Եգիպտոսի նախկին նախարարները ազատվելու դիմաց պատրաստ են հրաժարվել ունեցվածքից

Եգիպտոսի նախկին նախարարներն ու պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքի մերձավորներ գործարարները, ովքեր դատապարտվել են կոռուպցիայի մեղադրանքով, պաշտոնապես դիմել են նոր իշխանություններին հաշտության պայմանագիր կնքելու խնդրանքով, լրագրողներին է հաղորդել ֆինանսների նախարար Մումթազ աս-Սայիդը:

Նախկին նախարարներին ու նախկին նախագահի մերձավորներին քրեական պատասխանատվությունից ազատելու դիմաց փաստաթուղթը նախատեսում է ողջ ունեցվածքի և միջոցների վերադարձը պետությանը, որոնք, մեղադրող կողմի կարծիքով, վաստակվել կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, գրում է ՌԻԱ Նովոստին: