14 մարտի 2012 - 09:38 AMT
Բինյամին Նեթանյահու. Իսրայելը կպատասխանի զինադադարի խախտման ցանկացած փորձի

Իսրայելը կպատասխանի զինադադարի խախտման ցանկացած փորձի, հայտարարել է վարչապետ Բինյամին Նեթանյահուն, ելույթ ունենալով պետհաստատությունների գլխավոր տնօրենների խորհրդաժողովում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մեր մտադրությունները պարզ են՝ միայն ահաբեկչության դադարեցումը կհանգեցնի Իսրայելի ՊՆ գրոհների դադարեցմանը»,-ասել է նա:

Նա ընդգծել է, որ վերջին օրերի ռազմական գործողությունները, որոնք կոչված են պաշտպանելու Իսրայելի քաղաքացիներին, իր ղեկավարած կառավարության քաղաքականության արդյունքն են:

Անցած շաբաթ Եգիպտոսը պաշտոնապես հայտարարեց պաղեստինյան խմբավորումների ու Իսրայելի հետ նոր պայմանավորվածության մասին՝ Գազայում հրադադարի վերականգնման մասին:

Իսրայելի ու պաղեստինյան խմբավորումների միջև առճակատման 5 օրում զոհվել է 25 պաղեստինցի: