14 մարտի 2012 - 10:03 AMT
Մահացել է հայտնի ֆրանսիացի դերասան Միշել Դյուշոսուան

Մարտի 13-ին 73 տարեկան հասակում Ֆրանսիայի Վալանսյեն քաղաքում մահացել է փայլուն դերասան Միշել Դյուշոսուան: «Նա կատարելության էր հասցրել բեմական վերամարմնավորման արվեստը»,ասում են նրա գործընկերները:

Միշել Դյուշոսուան առավել հայտնի էր երկրորդ պլանի իր դերերով: 1991թ. նա ներկայացվել է «Սեզարի», իսկ 1993, 1996 ու 2003թթ.՝ Ֆրանսիայի բարձրագույն թատերական «Մոլյեր» մրցանակին:

Նրա դերասանական ուղին սկսվել է 1964թ. հայտնի «Կոմեդի Ֆրանսեզում»: Զուգահեռ նա նկարահանվել է հեռուստատեսությունում և կինոյում, ընդհանուր առմամբ նա կատարել է մոտ 100 դեր:

Դյուշոսուայի վերջին դերը աշխատանքն է Լորան Տիրարի «Աստերիքսն նորին գերազանցության ծառայությանը» կինոնկարում, որը էկրան կբարձրանա հոկտեմբերին: