«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի նոր ծառայությունը հաճախորդներին զերծ կպահի մի շարք ռիսկերից14 մարտի 2012 - 10:55 AMT PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» շուկա է ներմուծել նոր` քարտային զեղծարարություններից ապահովագրության ծառայությունը, որը կոչված է բանկոմատային և ՄաստերՔարտ միջազգային քարտային ծառայություններից օգտվող հաճախորդներին զերծ պահել մի շարք ռիսկերից: Առաջարկվող ապահովագրությունը ենթադրում է կեղծված, գողացված և կորած քարտերով իրականացված, ինչպես նաև հաճախորդի կողմից չարտոնված նմանատիպ մի շարք այլ գործարքների հետևանքով առաջացած վնասների հատուցում: «Բանկոմատային և կրեդիտ քարտերի կիրառումը չափազանց լայն տարածում է ստացել հաճախորդների շրջանում, սակայն քարտերի օգտագործման ծավալների աճի հետ մեկտեղ ավելանում են նաև զեղծարարությունների դեպքերը, մասնավորապես` տուժում են արտերկրում բանկային գործարքներ իրականացնող հաճախորդները: Սա է պատճառը, որ մենք ներմուծում ենք քարտային ապահովագրությունը` պաշտպանելով հաճախորդներին նման ռիսկերից», - այս կապակցությամբ նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: 2011 թվականին Բանկը թողարկել է 17800 բանկոմատային և 2400 վարկային ու վճարային քարտ` 38 տոկոսով ավելի, քան 2010 թվականին: Հավելենք, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» քարտերով իրականացված գործարքների ծավալը 2011 թվականին կազմել է 21 միլիարդ ՀՀ դրամ` բանկոմատային, և 61 միլիարդ ՀՀ դրամ` վարկային և վճարային քարտերի համար: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |