14 մարտի 2012 - 11:07 AMT
«Երկիր». ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» համամասնական ցուցակները կհրապարակեն այս շաբաթվա վերջին

Չնայած նրան, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների համամասնական ցուցակները ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 22-ն է, սակայն ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» համամասնական ցուցակները կհրապարակեն այս շաբաթվա վերջին: ՀՀԿ-ի ցուցակը կհրապարկվի հինգշաբթի` ՀՀԿ ԳՄ նիստից հետո: Ի դեպ այդ ցուցակի հետ կապված շատերը ցայտնոտի մեջ են: ՀՀԿ-ի կրտսեր եղբայր ՕԵԿ-ը, հարգելով ավագ եղբորը, իր ցուցակը կհրապարակի ուրբաթ կամ շաբաթ: Շաբաթվա վերջին հանրության դատին համամասնական ցուցակը կներկայացնի նաև ՀՅԴ-ն: Իսկ «Ժառանգությունը» ցուցակը կհրապարակի կիրակի: ԲՀԿ-ն, չնայած մարտի 17-ի համագումարին, ցուցակ այս շաբաթ չի ներկայացնի: