14 մարտի 2012 - 11:24 AMT
Մահմուդ Ահմադինեժադը մեջլիս է ժամանել պատգամավորների հարցերը պարզաբանելու համար

Այսօր առավոտյան Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեջլիս է ժամանել պատգամավորների հարցերը պարզաբանելու համար:

Նախագահը ժամանել է 9 խորհրդականների և տեղակալների ուղեկցությամբ: Կառավարության ղեկավարին դիմավորել են մի շարք պատգամավորներ, հաղորդում է MehrNews-ը:

Հիշեցնենք, որ պատգամավորների մի մասը 9 ամիս շարունակ ջանքեր էր գործադրում, որպեսզի նախագահը պատասխանի խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին: