14 մարտի 2012 - 12:48 AMT
2014-ի Սոչիի օլիմպիական խաղերի հուշանվերները կվաճառվեն ավտոմատ սարքերում

2014-ի Սոչիի օլիմպիադայի կազմկոմիտեն գործարք կկնքի Uvenco ընկերության հետ՝ հուշանվերների վաճառքի համար 500 վենդինգային ավոտմատ սարքեր տեղադրելու համար: Դրանք կտեղադրվեն ողջ Ռուսաստանով: Պայմանագրի ստորագրումը կկայանա մարտի 16-ին:

Հուշանվերների վաճառքի ընդհանուր ծավալը, ներառյալ վենդինգային վառառքը, հանձնաժողովի կանխատեսումներով պետք է կկազմի 500 մլն դոլար, հաղորդում է Լenta.ru-ն:

Օլիմպիական խորհրդանշաններով հուշանվերների վաճառքը ծրագրի կետերից մեկն է, որի համաձայն պլանավորվում է օլիմպիադան շահութաբեր դարձնել: