14 մարտի 2012 - 13:46 AMT
Հրանտ Բագրատյանը երազում է «նոր Հայաստանի» մասին

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «նոր Հայաստանը» պատկերացնում է որպես մրցունակ երկիր: «Նոր Հայաստանը մրցունակ երկիր է, որտեղ փոքր և միջին ձեռնարկատիրությանը բաժին է ընկնում ՀՆԱ 60 տոկոսը»,- հայտնել է նա մարտի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ընդ որում, նա հավելել է, որ այդպիսի երկրում չպետք է լինի ընդամենը 12 000 ակտիվ հարկատու, նրանց թիվը պետք է կազմի մոտ 400-500 հազար: