14 մարտի 2012 - 14:16 AMT
«Արաքս թռչնաֆաբրիկայի» կաթնային նրբերշիկում նիտրիտներ են հայտնաբերվել

«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն հայտնում է իր սպառողներին, որ 2011թ. դեկտեմբերի 12-ին արտադրված «Նրբերշիկ կաթնային» ապրանքատեսակի բաղադրության մեջ հայտնաբերվել է նիտրիտների նորմայից ավել քանակ, որը չի վտանգում մարդու առողջությանը: Ընկերությունը հորդորում է իր սպառողներին և այն վաճառակետերին, որտեղ կա տվյալ խմբաքանակից մնացորդ, վերադարձնել այն ք.Երևան, Շիրակի 43 հասցեով, կամ զանգահարել 46-44-98 հեռախոսահամարով:

Ընկերությունը հայցում է իր սպառողների ներողամտությունը, հայտնում է «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ տնօրինությունը: